▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինն իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված

Այսօր՝ հուլիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի բնայչուհի Սիրանուշ Նահապետյանը պատմել է, որ Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմաններն անարգվել են․ «Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել ենք թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ: Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման:
Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել: Անգամ թաղման բյուրոյի ղեկավարությունից պահանջեցինք, որ մեզ մեր գերեզմանների վկայականները տրամադրեն, բայց հրաժարվեցին, ու ասացին՝ «Գժվե՞լ ենք՝ տանք, որ մեզ գործից հանեն»: Երևի զգում են, որ ոչ միայն անօրինական գործողություն, այլ նաև սրբապղծություն է կատարվել: Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու մեր հարազատների գերեզմանը անարգելու համար: Դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ու պատժեն մեղավորներին, ով է տեսել՝ 21-րդ դարում, այն էլ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչներ նման արնհարգալից վերաբերմունք ցուցաբերեն հանգուցյալների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more