
Ռումինացի Ադրիանա Իլյեսկուն արհեստական բեղմնավորման շնորհիվ մայր է դարձել 66 տարեկան հասակում: Նա գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց կին, ով մայրացել է: Նշենք, որ Ադրիանային հղիանալու հարցում օգնած գինեկոլոգը խոստացել է որդեգրել 5-ամյա աղջնակին այն դեպքում, եթե մայրը մահանա, առավել ևս, որ փոքրիկ աղջիկը հայր չունի:


