Այսօր վաղ առավոտյան Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է հայտնի լրագրող, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակից Պավել Շերեմետը: Ինչպեոս հայտնում է "Украинская правда"-ն, մեքենան պայթել է այն պահին, երբ Շերեմետը մի քանի տասնյակ մետր հեռացել էր տնից:Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 8-ի սահմաններում Իվան Ֆրանկոյի եւ Բոգդան Խմելնիցկու փողոցների խաչմերուկում։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, որոնք պարզում են վկաների եւ ականատեսների ինքնությունը։ Քննիչների նախնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն։ Նախադատական հետաքննություն է ընթանում։ Մեքենան պատկանում էր «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի ղեկավար Ելենա Պրիտուլային, սակայն վերջինս մեքենայում չէր եղել։