a1plus.am-ը գրում է.Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր 47 անձանց հանձնեց նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրեր, որոնք անցել են որակավորման քննություն։ Իսկ այն հանգամանքը, որ շատ շրջանավարտներ այդ դիպլոմներով չեն կարողանում աշխատանք գտնել՝ նշեց.
«Դուք բոլորդ վարսավիրներ ունեք, ես չունեմ, դուք ունեք, երբեւէ գնացե՞լ եք ձեր վարսավիրի դիպլոմը ստուգելու, չէ։ Մտածել եք՝ լավ մասնագետ է, գնացել եք մոտը, երբեւէ մտքով չի անցել ստուգել դիպլոմավորված վարսահարդար է, թե չէ»,- ասաց նախարարը։
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ այսօր մասնագետների պակաս ունենք ՏՏ ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, իսկ կադրերի գերարտադրություն կա առողջապահության, տնտեսագիտական մասնագիտությունների գծով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում