«Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերվել կաթողիկոսի հայտարարությանը:
Իսկ այն կեղտոտ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ես համարում եմ կազմաքանդող: Սա կասեցնել է պետք». ապրիլի 20-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ նաև իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չեն տեսնում գեներացված ատելության չափաքանակը հասարակության մեջ: «Ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել կոռեկտ, գրագետ: Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի ուրիշ որևէ արգումենտ չունի»,- պնդեց պատգամավորը: