▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ լուրեր էին տարածվում, թե Հայաստանը պատրաստվում է հարձակման․․․ ԱԽՔ

Կեղծ լուրեր էին տարածվում, թե Հայաստանը պատրաստվում է հարձակման, ԵՄ դիտորդները կարևոր դեր ունեցան․ ԱԽՔ

***

«Խաղաղության պայմանագրի 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ։ Վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանանք համաձայնության գալ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե որոնք են այդ երկու հոդվածները․ «Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև այսպես կոչված դիվանագիտական պատերազմի ավարտին։ Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, բնական է, տարբեր են ու լուծում չի գտնվել մինչ այս պահը»,- նշել է Գրիգորյանը։

***

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին, ասաց․ «Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև մյուս գերիների դատավարության լուսանկարները շատ ծանր տպավորություն են թողել։ ՀՀ կառավարությունը ամբողջ ընթացքում օգտագործել է հնարավոր բոլոր գործիքները՝ 23 գերիների վերադարձի համար։ Շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել, որպեսզի նրանք ազատվեն։ Մենք հրապարակային դրա մասին չենք խոսում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ հարցը շատ նուրբ է և այդ ուղղությամբ տարվող աշխատանքն ամենօրյա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more