▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերտելու ենք իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Վաղարշապատ համայնքում:

«Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենքիը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը»,- երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց քվեարկել «Ժառանգության» թեկնածուի օգտին, որը քվեաթերթիկում 6-րդ համարն է: Իր խոսքով՝ քաղաքապետի թեկնածուն ու իր թիմակիցները կերտելու են այնպիսի իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը, բայց կտեսնի այսօր, վաղը կամ մյուս օրը: Իսկ Հայաստանի քաղաքացին իր կյանքի օրոք, այլ՝ ոչ ետմահու, պիտի տեսնի իր հայրենիքը ազատագրված:

Հիշեցնենք՝ ընտրությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 16-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more