Ազգային ժողովում ընթանում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հանձնաժողովը քննարկում է ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը:
Ի թիվս այլ հարցերի, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 2000 տեղամասերից 1500-ում մինչ այս կարողացել են ապահովել տեսանկարահանում, այսինքն՝ այդ ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրողների 90 տոկոսից ավելին:
«Այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում կառավարության կողմից հատկացվեց առանձին միջոցներ տեսախցիկներ տեղադրելու համար: Մենք սկսել էինք 1500 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու աշխատանքները: «Այո» և «Ոչ» կողմերին տրվելու էր հնարավորություն ընտրատեղամասի ամբողջ տարածքը տեսնելու»:
Աշխատանքները դադարեցվել են արտակարգ իրավիճակով պայմանավորված, -հայտնեց նա:
«Մոտ 1000-1200 տեղամասերում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները»:
Այս անգամ ևս այն տեղամասերում, որտեղ քվեարկելու են ընտրողների 90 տոկոսից ավելին, ապահովվելու են տեսանկարահանումներ: Ըստ Մուկուչյանի՝ կան հեռավոր բնակավայրեր, որտեղ տեխնիկական պատճառներով անհնար է այդ տեսախցիկների տեղադրումը:
Մուկուչյանը նաև հավելեց, որ քննարկվում են լուծումներ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու կարգի վերաբերյալ: Պատրաստի լուծումներ դեռևս չկան, -նշեց նա: