▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձման առթիվ և հաջողություններ մաղթել:

Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա: «Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more