▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ

Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նախնական տվյալներով կայծակի հետևանքով սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more