▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կախված չլինելով» Մաքսիմ Հակոբյանից՝ այդուհանդերձ ամեն գնով պաշտպանում ենք

«Կախված չլինելով» Մաքսիմ Հակոբյանից՝ այդուհանդերձ ամեն գնով պաշտպանում ենք՝ ընդհուպ մինչև անտրամաբանական միտք հայտնելով։
Այսօր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի էր ունենում մամուլի ասուլիս, որտեղ թվում էր, թե կպարզվի՝ ի վերջո ինչն էր հանդիսացել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված բրուցելոզի պատճառը: Սակայն պարզվում է, որ մեր երկրում կան չինովնիկներ, ովքեր դեռ վստահ չեն, որ հիվանդները վարակվել են սպանդանոցում: Գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը ներկաներին փորձում էր համոզել, որ հնարավոր է՝ սպանդանոցի 19 աշխատողներ բոլորն առանձին-առանձին վարակվել են իրենց կամ հարևանների տներում, բայց ոչ սպանդանոցում: Հանուն Մաքսիմ Հակոբյանի չինովնիկը պատրաստ էր անգամ նման կարծիք հայտնել՝ երկրորդ պլան մղելով, որ հիվանդները սպանդանոցի աշխատակիցներ են, որ իրականացրել են կենդանու մորթ, և որ հենց մորթի ընթացքում վարակվելն ամենահավանականն է: Դա ընդամենը փորձ էր ուշադրությունը շեղել սպանդանոցից:
Այսքանից հետո, կարծում եմ, պարզ է, թե որքանով կապ ունի Մաքսիմ Հակոբյանը գործի բացահայտման դանդաղ ընթացքի հետ:
Հ.Գ.
Հատկանշական է, որ չինովնիկներից մեկը նշեց, որ գրանցված դեպքը եղել է սպանդանոցի վատ մենեջմենթի արդյունք, աշխատողներին լավ չեն ներկայացրել՝ ինչպես աշխատել:
Տպավորություն է ստեղծվում, որ հենց համակարգի ներսում մի մասը կախված է Մաքսիմ Հակոբյանից, մյուսը՝ ոչ: Հուսանք, որ գոնե համակարգի ներսում ի վերջո խնդիրը կլուծվի: Սակայն այս դեպքում էլ հնարավոր է 2 դեպք. կամ բոլորով կդառնան անկախ, կամ բոլորով՝ կախված Մաքսիմ Հակոբյանից: Իսկ եթե բոլորով դառնան կախված, կպարզվի, որ մարդիկ վարակվել են իրենց տներում: 
Հուսանք, որ կլինի հակառակը, և ի վերջո կբացահայտվեն հիվանդության գրանցման իրական պատճառներն ու մեղավորները:

Էդգար Խաչատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more