Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կիսլովոդոսկում հանգստացող կաթողիկոսը հերթական սրբապիղծ քայլն է արել՝ անարգելով դերսիմցի իսլամացած երեք հայի, որոնք կամենում էին մկրտվել և դառնալ քրիստոնյա: Իր հանգիստն ամեն ինչից վեր դասող ու վաղուց արդեն իր հոտից հեռացած և միայն ու միայն օլիգարխիկ հովերով ապրող կաթողիկոսը հանձնարարել է Մայր Աթոռի պատասխանատուին մի ձևական ու ողորմելի բացատրություն տալ, իբր պիտի Կ.Պոլսի պատրիարքական տեղապահ Արամ արք Աթեշյանն իրեն շրջաբերական հղեր...
Եթե Ամենայն հայոց կաթողիկոսը տեղյակ չէ հայ եկեղեցու կանոնակարգերին, ինչն ապացուցվեց, հիշեցնենք, որ տեղապահն իրավունք չունի շրջաբերականով դիմել Ամենայն հայոցին: Լավագույն դեպքում, նա կարող է խնդրանք-դիմում հղել: Ինչ վերաբերում է մարդու կամքի ազատ արտահայտմանը, ապա՝ ամեն ոք ազատ է իր դավանանքի ընտրության հարցում, ունի կրոնի և խղճի ազատություն և կարող է անդամագրվել այն եկեղեցուն, որն ինքը ցանկանում է: Ինչ վերաբերում է անձնագրում արվող նշումին, ինչը Էջմիածնից համարել էին արգելք, ապա անհասկանալի է, Հայաստանյայց առաքելական եկեղեցու շահերի՞ն է սպասարկում կաթողիկոսը, թե՞ Թուրքիո պետության...
Վեհափառ, Դուք շարունակեցիք այն գործը, ինչն արել էին թուրքերը՝ բռնի իսլամացնելով հայերին: Դուք աջակցեցիք մեր հավատքի դեմ ելածներին...