▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասպրշիկի կոչը՝ հակամարտող կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել մարտի 17-ին շփման գծում անցկացված դիտարկման ադյունքներով։

Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։

«Սահմանին վերջին զարգացումների առնչությամբ երկու կողմերից տեղեկատվություն եմ ստացել, լսել նրանց մտահոգությունները։ Կողմերն առանձնակի բարձրացրել են սահամնամերձ գյուղերի ու այնտեղ բնակվող քաղաքացիական բնակչության հարցը, որոնք տուժում են հրադադարի հաճախակի խախտման հետևանքով»,-ասված է հայտարարության մեջ։ 

Դեսպան Կասպրշիկն այս առնչությամբ նշում է. «Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ կոչ եմ անում կողմերին համատարիմ մնալ հրադադարի պահպանմանն ու զերծ մնալ շփման գծում և սահմանային հատվածում լարվածության աճ հրահրող ցանկանցած գործողությունից»։ 
Հայտարարության մեջ նաև առաջիկա տոների կապակցությամբ տարածաշրջանի ժողովուրդներին բարեմաղթանքներ է հղվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more