▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կաշառք կա, կա՛ կաշառք»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խի՞ միանգամից 10.000: Մի հատ մարտի 1-ից ավելացրեք, մի հատ՝ ապրիլից, հետո՝ մայիսից, վերջում էլ՝ հունիսի 6-ից:
Կաշառք կա, կա՛ կաշառք»։

***

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում:
«ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:
«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը»:

***

Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ուղղակի ապշած եմ, սա ինչ մոտեցում է, երկրի համար չաշխատած մարդկանց թոշակն ավելացնում եք տասը հազարով, մոտեցնում 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդկանց թոշակին, հետո էլ հայտարարում՝ բա, թե նվազագույնն ենք 10 000 ավելացնում: Ձեր ամբողջ կյանքը երկիր կառուցելու վրա դրած Քաղաքացինե՛ր, sorry, ձեր թոշակը քիչ ենք ավելացնելու: Ինչո՞ւ, ո՞ր լոգիկայով: 40 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, որից 20-ն աշխատել եմ հույժ գաղտնի և վտանգավոր լաբորատորիայում, իմ ու չաշխատած մարդու թոշակի տարբերությունը պիտի 10 000 դրամ լինի: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա: Դուք մեզ ապուշի տե՞ղ էք դրել: Կարծում եք` չե՞նք հասկանո՞ւմ՝ ինչո՞ւ եք այս ամենը անում»:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more