▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարսի պայմանագրի «ինտիմ» վագոնը

Մի Մի քանի օր Կարսում էի...928-953 թթ. Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակված Կարսը հիմա իրենից ներկայացնում է Արևելյան Թուրքիայի շրջկենտրոններից մեկը, որը բնակեցված է քրդերով, սուննի և շիա թուրքերով... Քաղաքի ներկայիս տերերը ԱՄԵՆ ինչ անում են, որպեսզի ջնջեն քաղաքի պատմության մեջ հայերի դերակատարման փաստը, որը նրանց մոտ շատ ՎԱՏ է ստացվում.. Սակայն ես այս թեմային չէ, որ ուզում եմ անդրադառնալ...

Կարս այցելող զբոսաշրջիկներից շատերը այցելում են նաև Կարսի պատմության թանգարան... Թե ինչ խայտառակություն է տիրում այդ «թանգարանի» ցուցանմուշների, նրանց տարեգրման և իրական տերերի պահով՝ ատենախոսական բազմաթիվ թեմաների նյութ է... Սակայն ինձ հետաքրքրեց այն, ինչ տեսա թանգարանի բակում...

Այստեղ` որպես ցուցանմուշ, ներկայացված է այն ՎԱԳՈՆԸ, որի մեջ Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչները 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել էին խայտառակ ռուս-թուրքական պայմանագիրը, որով ստահակ ռուս բոլշևիկները թուրքերի հետ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ համար վերջիններիս ՆՎԻՐԵՑԻՆ պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքները... Վագոնին կատարված երկլեզու արձանագրությությունից ինձ ավելի հետաքրքրեց ՌՈՒՍԵՐԵՆՈՎԸ... Ըստ այդ արձանագրության` Թուրքիան ներկայացնող Քյազիմ Կարաբեքիրը ներկայացնում էր "ПРАВИТЕЛЬВТВ ВЕРХОВННОГО НА ОНАЛЬНОГО СОВАНИЯ"-ն... Իսկ Քյազիմն էլ ներկայացված է որպես 'КЯЪИМ КАРАВЕКИР ЛАША'...Մի պահ մտածում էի, թե տառերի մի մասը մնացել է "կարի" տակ.. Բայց երբ նայում ես Քյազիմին ներկայացնող տողին, ապա տեսնում ես, որ անհրաժեշտության դեպքում թանգարանի ԳՐԱԳԵՏ և բանիմաց աշխատողները «ռեստավրացիան» շատ ճիշտ են կատարել և իրերը կոչել են իրենց ԱՆՈՒՆՈՎ...

Այո, ռուս բոլշևիկները Յակով Գանեցկու գլխավորությամբ ինչով որ զբաղվել են վագոնում Քյազիմի, Վելիի, Մուխթարի և այլ թուրք պատվիրակների հետ, այն էլ արձանագրել են վագոնի վրա... Քեմալը և նրա կառավարությունը իրոք "ПРАВИТЕЛЬВТВ ВЕРХОВННОГО НА ОНАЛЬНОГО СОВАНИЯ" է... Ու դա ես չեմ ասում, այլ հենց թուրքերը, որոնք այն փաստում են և 94 տարի անց էլ ՀՊԱՐՏՈՐԵՆ ներկայացնում են Կարսի թանգարան այցելող հյուրերին...

Կարսի պայմանագրի «ինտիմ» վագոնը ԱՊԱՑՈՒՑՈՒՄ է, թե ինչ ձևի են եղբայրացել բոլշևիկները և քեմալիստները... Վլադիմիր Լենինի ներկայացուցիչներն այնքան ԳՈՀ են եղել Մուստաֆա Քեմալի «աշակերտների» աշխատանքից, որ այդ հետևանքները մենք զգում ենք մեր կաշվի վրա մինչ այսօր...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more