▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող է գոռան՝ դավաճան, բայց ես պետք է զսպեմ ինձ»․ Ալեն Սիմոնյան

«Կարող է գոռան՝ դավաճան։ Վիրավորանք։ Եթե ինձ է վերաբերում, շատ չեմ բան անում, շատ ավելի բացասական եմ վերաբերվում ու ծանր եմ տանում, երբ ընտանիքիս, երեխաներիս հետ կապված վիրավորնաք կամ սպառնալիք է հնչում, որովհետև դա ստորություն է, ամեն ինչն իր չափն ու սահմանն ունի»,- այս մասին «deep talks»-ի «Խորքային հարցազրույցում» նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե փողոցում քաղաքացիների հետ հանդիպելիս, ինչ վատ բան են իրեն ասել։

Հարցին, թե այդ դեպքում զսպո՞ւմ է իրեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Մի անգամ չդիմացա, դրանից հետո երկար ներողություն խնդրեցի, մինչև հիմա հիշեցնում են։ Բայց պիտի զսպեմ ինձ, ես դրա իրավունքը չունեմ չզսպեմ, դա իմ պարտավորություններից մեկն է»։

***

«2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, շատ վատ էր։ Մոսկվայում էինք, ես ու Վալդիմիր Վարդանյանը, ասի՝ գնամ, ընկնեմ ում ոտները հնարավոր է, խնդրեմ, որ պատերազմը կանգնեցնենք ինչ-որ ձևով, որովհետև այդպես շարունակել չէր կարելի։ Ու գնացի հանդիպումներ սկսեցի ունենալ գործընկերների հետ՝ փոխխոսնակի, լրագրողների, ով պատահի, բոլորի հետ․․․ Ամսի 8-ն էր կարծեմ, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող․․․ Հետո այդ չարաբաստիկ գիշերը․ հեռախոսով նայում էի, «Ազատության» ռեպորտաժն էր՝ կառավարության շենքում, ինչ-որ մեկը գոռում էր՝ Ալենը ո՞ւր ա, գտե՛ք։ Անջատեցի․․․ Հետո զանգում էին հեռախոսիս, սպառնում էին․․․»,- «deep talks»-ի «Խորքային հարցազրույցում» նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երկիրը կարող էինք կորցնել․․․ Մենք մտածում էինք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, կարող է հայտարարվի՝ ՀՀ-ն իշխանություն չունի, փորձեն իշխանություն հաստատել, մտեն Հայաստան․ ինչ ասես, կարող էր լինել․․․»,- հավելեց Սիմոնյանը։

***

Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. deep TALKS հաղորդաշարի շրջանակներում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Նշեց, որ օրինականացնելու ուղղությամբ գործընթաց չի սկսում, որովհետև գիտի՝ չի կարողանալու մարդկանց համոզել։ Ըստ նրա՝ աշխարհը չի կարողանում այսօր պայքարել մարիխուանայի դեմ և դրա համար գնում է օրինականացնելու ճանապարհով, որ կարողանա վերահսկել։

Խոստովանեց՝ մարիխուանա ինքն օգտագործել է, բայց որևէ ծանր բան (այլ թմրանյութ- խմբ․) երբևիցե չի փորձել։

***

«Հիմա Հայաստանում մարդիկ ապրում են շատ ավելի լավ, քան անցյալում, և ապրելու են էլ ավելի լավ: Իսկ եթե դժգոհ կլինեն, պաշտոնյաներին մեկ տարուց՝ հունիսի 7-ին կփոխեն և կընտրեն իրենց ուզած պաշտոնյաներին»,- «deep talks»-ի «Խորքային հարցազրույց»-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ այն փաստը, որ մարդիկ կարողանում են պաշտոնյա փոխել ՀՀ-ում, վկայում է այն մասին, որ իրենք լավ են ապրում։

«Չի լինի մարդ, որ ասի՝ մենք հիմա ավելի վատ ենք ապրում, քան 2018-ից առաջ: Սոցիալ-տնտեսական առումով, անվտանգության առումով, ապահովության, արդարության առումով միանշանակ տարբերությունը ահռելի մեծ է»,- նշեց ԱԺ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more