▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանի հայերեն ելույթն Արգենտինայի խորհրդարանում և ներկաների բուռն ծափողջյունները

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Կարո Փայլանն ու Էբրու Գյունեյը ելույթ են ունեցել Արգենտինայի Կոնգրեսում:

«105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը կարող է կրկնվել նաև քրդերի դեմ»,- իր ելույթում ասել է Փայլանը:

«Ես շատ երախտապարտ եմ Արգենտինային հայերի ցեղասպանության ճանաչման համար: Շատ երկրներ են ընդունել, բայց արդյո՞ք դա կանգնեցրել է մեր ցավը: Արդարության կհասնենք միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի իշխանությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Փայլանը: Էբրու Գյունեյն էլ իր հերթին նշել է, որ իրենք պայքարում են երկրում գենդերային խնդիրների դեմ:

«Շատ դժվար է պայքարել տարբեր ժողովուրդների իրավունքների համար գրեթե ֆաշիստական միջավայրում»,- ասել է պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում՝ Արգենտինայի խորհրդարանի յութուբյան էջից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more