«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը նախօրեին ձերբակալվել է:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հայտնել են, որ նախօրեին ԱԱԾ-ից ներկայացած աշխատակիցները մի քանի ժամ խուզարկել են Կարո Եղնուկյանի բնակարանը:
«Բնակարանի, ավտոտնակի, մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Առգրավվել է նրա բնակարանում գտնվող թվով 5 համակարգիչ, 2 հեռախոս: Կարո Եղնուկյանին ձերբակալել են»,-ասված է հաղորդագրությունում: