▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառնեմ ոտերիս տակ, արա». միջադեպ Ազատության հրապարակում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում շարունակում են նստացույցը` ընդդեմ հոսանքի թանկացման:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նստացույց անող երիտասարդներին վրդովված մոտեցան երկու երիտասարդ, ովքեր սպառնում էին ջարդել հրապարակում տեղադրված տեխնիկան, քանի որ երաժշտության ձայնը նրանց խանգարում էր` «արա, հոգեկանիս վրա ազդումա. ինձ չի հետաքրքում` թանկանում ա, թե չէ, արի հացդ էլ տամ, ջուրդ էլ տամ, մենակ մի´ արա»:

Երիտասարդները գոռգոռում էին, որ սրճարանում նստած չեն կարողանում միմյանց լսել երաժշտության պատճառով: Նստացույցի մասնակիցներն էլ իրենց հերթին նշեցին, որ իրենք օրենքը չեն խախտում: Նրանք փորձեցին հանգստություն պահպանել և վիճաբանության մեջ չմտնել այդ երիտասարդների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more