Armtimes.com-ը գրում է.
Ապրիլյան չորսօրյա պատերազմից կես ամիս անց շարունակում է անհայտ մնալ կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի ճակատագիրը:
Նրա հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի ոչ ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը, ոչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Որեւէ նորություն չկա: Եթե լինի՝ դուք առաջինը կիմանաք, չկա որեւէ նոր բան...մի շտապեք, մի շտապեք»,- մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանը:
«Որեւէ նոր բան չկա: Հակառակը՝ լռություն է տիրում այդ դաշտում»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Օդում կախված է շարունակում մնալ տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմում մեկ հայ զինծառայողի դի կա եւ եթե հաստատվի՝ կփոխանցվի հայկական կողմին: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ այդ դին ոչ թե հանձնվելու է, այլ փոխանակվելու: Բայց քանի որ հայկական կողմում ադրբեջանցու դի չկար՝ փոխանակում չէր կարող լինել, ուստի պարզ չդարձավ՝ այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենալու Ադրբեջանում գտնվող դիակի հետ:
Քոչարյանն ու Ալավերդյանը պնդեցին, որ այս կապակցությամբ որեւէ նորություն չունեն: Լռություն է պահպանում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ դիակի մասին տեղեկատվությունը փոխանցել էր Գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովին:
Մինչդեռ Գաբոյանի հարազատները, ոմանք Ղարաբաղում, ոմանք Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, շարունակում են րոպե առ րոպե սպասել տեղեկատվության:
Եղբորորդու մասին տեղեկատվություն հայթայթելու նպատակով Ղարաբաղ մեկնած Սեյրան ԳաբոյանըԹալիշից մեզ փոխանցեց, որ ոչ ոք իրենց ոչինչ չի ասում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում