▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարմիր Խաչը» չի կարող միջնորդ լինել

«Կարմիր խաչի ընկերության» հաղորդագրությունը

Հուլիսի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հետևում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին:

Ցավով պետք է նշենք, որ թյուր կարծիք է տարածվում հանրության շրջանում` Կարմիր խաչի, տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործառույթների վերաբերյալ:

Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։

Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more