▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր բերետավորները այսօրվա հավաքից հետո Ազատության հրապարակից 25 հոգու բերման ենթարկցեին

armtimes.com-ը գրում է. Այսօրվա հանրահավաքն ավարտվելուց հետո կարմիր բերետավորները սկսել են մարդկանց բերման ենթարկել ոստիկանության բաժիններ:

Բերման ենթարկվածների մեջ են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեք անդամներ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչու են մարդկանց բերման ենթարկել, ասել է, որ կճշտի, կհայտնի:

Հենց նոր ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնեցին, որ բաժին է տարվել 25 անձ, նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 181 հոդվածով արձանագրություն, նրանք շուտով ազատ կարձակվեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Azatutyun Radiokayan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more