Շիրակի մարզում օգոստոսի 5-ին կարկտաhարություն է գրանցվել: Ժամը 15.30-ի սահմաններում տեղացած կարկուտից առավել տուժել են Մարմաշենի, Վահրամաբերդի, Կապսի դաշտավայրերը: Բնակիչները պատմել են կարկուտի չի դադարել մոտ մեկ ժամ, ինչից գարու և ցորենի ցանքատարածությունները վնասել են 100 տոկոսով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տվյալ տարածաշրջաններում տաղացած կարկուտը բերքը վնասել էր 50 տոկոսով: Ցորենի բերքահավաքն արդեն մեկնարկել էր և գյուղացիներից քչերն էին հացահատիկը քաղել ու տուն տարել: Այժմ հաշվարկներ են կատարվում վնասի չափը գնահատելու ուղղությամբ: Բնակիչները բողոքում են քանի որ ցանքսը կատարել են վարկերի միջոցով, որոնք վճարելու այլ տարբերակ չունեն:
ՑԱՅԳ-ի տեսանյութը