▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարճ ասած` Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի հարցի միակ լուծողը արցախցին է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել, որն ավելի շատ խուճապ պետք է առաջացներ ադրբեջանցիների և նրանց դաշնակիցների մոտ, քան մեզ բարեկամ ազգերի, առավել ևս Հայերի մոտ: 

Դիվանագիտությունը դա մի բան է, որ երբ ցանկանում ես ասել ՈՉ, ապա ասում ես այլ բառերով այդ ՈՉ-ը: Բակո Սահակյանը, ինչպես որ ես ու մնացած Հայերը, պատրաստ ենք գնալ փոխզիճումների, եթե... Եթե Արցախը կունենա բնական սահմաներ (Բակո Սահակյանի խոսքում ՝ երաշխիքներ), եթե Ադրբեջանը գնա փոխզիճումների ՝ հասկանում ենք Ադրբեջանի կողմից գրավված Հայկական տարածքները... Հիմա գամ մյուս մտքին: Բ. Սահակյանն ասել է Արցախցիներ, այո, հենց Արցախցիներ, դրանով Բ. Սահակյանը առանց զենք ու զրահի պաշտպանեց Հայաստանի իշխանությանը, արտաքին աշխարհի հարվածից փրկեց Հայաստանյան իշխանությանը, այն պետության իշխանությանը ով տարբեր միջազգային պարտավորություններ ունի...

Չէի ցանկանալ խոսալ այս թեմայի մասին, քանի որ այն խիստ դիվանագիտական նրբերանգներ է պարունակում, բայց տեսնում եմ, որ մարդիկ շատ մակերեսորեն են այն քննարկում:

Բ. Սահակյանը, կարճ ասած , ասեց, որ Արցախի հարցի միակ լուծողը Արցախցին է, ոչ մեկ լիազորված չէ այդ հարցին մոտ գնալուց: Եթե ասեր Հայը, ապա դրանով նա կերաշխավորեր Հայաստանյան իշխանություններին հանդես գալ Արցախի անունից, իսկ հիմա բոլորովին այլ իրավիճակ է ... Կարծում եմ ամեն ինչ պարզից էլ պարզ է, կարծում եմ Ս. Սարգսյանը Բ. Սահակյանի միջոցով պատասխանեց Պուտինին ու մնացածին...
Մնում եմ այն կարծիքի, որ մենք մեր բանակը պետք է հզորացնենք...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more