Ֆրանսիացի հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը Մակրոնի որոշմամբ արժանացել է «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» ֆրանսիական շքանշանի ասպետի կոչման։

Խուրշուդյանի խոսքով՝ նա դարձել է Հայաստանից առաջին արտագաղթողը, որին նման պատվի են արժանացրել Ֆրանսիայում (բանաստեղծը Մարսել է տեղափոխվել 2005 թվականին):


