
Այսօր Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես երկրորդ ընթերցման ժամանակ, այս անգամ էլ մեծամասնությանը հաջողվեց ապահովել համապատասխան ձայներ, այդ թվում՝ ԲՀԿ-ի հաշվին: Իսկ ահա առաջին ընթերցման ժամանակ միակ դեմ քվեարկած պատգամավորը՝ Կարեն Կարապետյանը, հավատարիմ մնաց իր որոշմանն ու այս անգամ, ներկա լինելով դահլիճում, ուղղակի չքվեարկեց:


