Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտոնից:
Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։
Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»:
Նշենք, որ նա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թ. օգոստոսի 5-ին։