▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը եկել է Գազպրոմից, որի աշխատանքի արդյունքում ՀՀ-ն կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք

Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը այսօր Աժ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և Կարեն Կարապետյանի նշանակմանը, ասել է 

«Մենք սպասում էինք Կառավարության հրաժարականին, սակայն Պավել Մանուկյանի խոսքերով՝ այս հրաժարականը չի նշանակում, որ նոր կառավարությունը կարող է ձևավորվել որպես ազգային  վստահության կառավարություն, այսինքն՝ այն կառավարությունը, որը Հայաստանը պետք է տանի նոր ընտրությունների, որպեսզի ձևավորվի օրինական իշխանություն: Մեր կարծիքով՝ Հայաստանում իշխանությունը որոշակի առումով փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ գնում է կոսմետիկ փոփոխությունների: Կարեն Կարապետյանն այն անձը չէ, ով կկարողանա Հայաստանի տնտեսությունը վեր հանել մեկ պարզ պատճառով, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը եկել է մի տեղից՝ Գազպրոմից, որի աշխատանքի արդյունքում Հայաստանը կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք: Ես չգիտեմ՝ Կարեն Կարապետյանն այդ հարցի պատասխանը տալու է, թե` ոչ, բայց մարդ, ով իր կազմակերպության միջոցով Հայաստանը գցել է տնտեսական կախվածության մեջ, դժվար թե կարողանա Հայաստանում տնտեսություն կառավարել: Ինչպես Պավել Մանուկյանն է ասում, Կարեն Կարապետյանին դիտում ենք իբրև Ղարաբաղյան որոշակի խավերի ներկայացուցիչների կլանի շրջանակներում, և նրա գործողությունները բխելու են մոսկովյան շրջանակի գործողություններից: Այս առումով մենք միանշանակ հայտարարում ենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չի կարող համարվել այն կառավարությունը, որի նպատակն իրենց առջև դրել էին «Սասնա Ծռերը»: Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը որոշակիորեն կապվում է «Սասնա Ծռերի» գործողությունների հետ, սակայն նոր կառավարության ձևավորումն ամենևին էլ «Սասնա Ծռերի» գերակա նպատակը չէր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more