▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը դեռ պնդում է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին հարց է տվել Հայաստանում արտերկրից ներդրումների մասին ու նշել. «Ես գիտեմ դեպք, որ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին «քցելու» համար»: Մարուքյանի մյուս հարցը Կարեն Կարապետյանի պաշտոնին էր վերաբերում. «Դուք ժամանակին ասել եք, որ պատրաստ եք վարչապետ աշխատել, հիմա ոնց որ առաջին փոխվարչապետն եք դառնալու: Այդ դեպքում բիզնես-միջավայրը կկայունանա՞»: «Այո, ասել եմ, բայց այդ հարցի շուրջ քննարկում դեռ չկա»,-պատասխանել է Կարեն Կարապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more