▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարդացի, որ Արամ Ասատրյանի մասին ֆիլմ է նկարվում․․․Ապշելուն այլ բան է»

Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Կայքերից մեկում կարդացի,որ Արամ Ասատրյանի մասին ֆիլմ է նկարվում: Նկարվում է,թող նկարվի՝ ամեն ոք կարող է իր հարազատի մասին ֆիլմ կամ ասենք 5 մետրանոց մահարձան պատվիրել,դա յուրաքանչյուրի ճաշակի եւ հնարավորությունների հարցն է,աստված էլ հոգին լուսավորի:

Ապշելուն այլ բան է. այդ ֆիլմի մասին տեղեկատվությունն ավարտվում է հետեւյալ նախադասությամբ .« Ֆիլմը խոստանում է դառնալ ոչ միայն հարգանքի տուրք Արամ Ասատրյանի հիշատակին, այլև կարևոր մշակութային իրադարձություն հայ երաժշտության պատմության մեջ»…

Կառլ, հայ երաժշտության ՊԱՏՄՈւԹՅԱՆ մեջ…

Ուրեմն շատ ռեժիսորներ,երաժիշտներ,արվեստի տարբեր ուղղությունների մարդիկ լուրջ հաջողություններ են գրանցում, նրանց մասին հաճախ տող անգամ չի գրվում,բայց թուրքական,արաբական,չգիտեմ էլ ինչ-ական ագլոմերատ «երաժշտությունը» հայերեն բառերով երգողի մասին ինչ-որ ֆիլմը ներկայացվում է որպես կարեւոր իրադարձություն՝ հայ երաժշտության պատմության մեջ:

Խեղճ Կոմիտասը էն աշխարհում երեւի վշտից ծխում ա»:

Հավելենք, որ վերը նշված հոդվածում  Արամ Ասատրյանի որդին է խոսել լրագրողի հետ․ ««Նրա փոքր հասակից պետք է սկսվի ֆիլմը, ներկայացվի նաև պատանեկությունը, այն ընտանիքը, որտեղ նա ապրել է», – նշել է Արտաշ Ասատրյանը։ Ֆիլմը նպատակ ունի ամբողջական պատկեր տալու ոչ միայն Արամ Ասատրյանի երաժշտական ժառանգության մասին, այլև նրա մարդկային ու ընտանեկան կերպարի։

Ֆիլմում տեղ կգտնեն նաև 90-ականների հայտնի երգիչներից մի քանիսը։ «Օրերս Լիլիթ Կարապետյանին տեսա, ասացի, որ ինքն էլ պիտի լինի ֆիլմում, նա մեծ ուրախությամբ համաձայնեց մասնակցել։ Կփորձեմ, ամեն ինչ կանեմ, որ բոլորն էլ լինեն», – պատմել է Ասատրյանը։

Թե ով կլինի ֆիլմում գլխավոր դերերում կամ ովքեր կհասցնեն մարմնավորել տարբեր կերպարներ, դեռևս չի հրապարակվել։ Սակայն Արտաշ Ասատրյանը նշել է, որ մեծ ցանկություն ունի ֆիլմում տեսնել իր հոր երբեմնի ընկերներին՝ Թաթային, Արմենչիկին, Արման Հովհաննիսյանին, Արկադի Դումիկյանին և այլ արվեստագետների, որոնց ներկայությունը, ըստ նրա, միայն կհարստացնի նախագիծը»,-նշված է սկզբնաղբյուրում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more