▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարդացե՞լ եք հունգարացիների բաց նամակը Հայաստանի ազգային հավաքականին»

Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարդացե՞լ եք հունգարացիների բաց նամակը Հայաստանի ազգային հավաքականին և հայ ժողովրդին.

«Բաց նամակ մեր բարեկամ հայերին։

Սիրելի հայեր, խոնարհությամբ, հույսով և մի փոքր հուսահատությամբ ԱԱ 2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին տուրից առաջ դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ ձեզ համար այս խաղը այլևս վճռորոշ չէ, իսկ մեզ համար՝ ամեն ինչ է։ Դա մեր երկրի 40 տարվա սպասումի, արցունքների և ամբողջ ժողովրդի երազանքի մասին է։

Խնդրում ենք ձեզ՝ հաղթեք Պորտուգալիային։ Շատ բան չենք խնդրում, պարզապես հաղթեք՝ ցանկացած գնով։

Խոստանում ենք, որ եթե ձեր օգնությամբ կարողանանք հասնել աշխարհի առաջնություն՝

մեր սրտում ու հոգում միշտ կկրենք Հայաստանի դրոշը,

եթե դառնանք աշխարհի չեմպիոն, ձեզ կհանձնենք մեդալներ՝ առանց բացառության բոլորին, եթե նման հնարավորություն լինի,

մեզ մոտ միշտ կունենաք հյուրասիրություն՝ գուլյաշ, գինեգործական ըմպելիքներ, առողջարաններ, վերամշակված մսամթերքի փառատոն, ինչ ցանկանաք,

և եթե երբևէ ձեզ օգնություն պետք լինի, պատրաստ ենք խաղադաշտում ցանկացածին «ջարդել» ձեզ համար։

Հարգանքներով՝ հունգարացի երկրպագուներ, որոնք այնքան են հավատում ձեզ, որ իրենց վերջին հույսը դրել են ձեր վրա»:

ՀԳ

Չգիտեմ որքանով է իրական այս նամակը, բայց եթե սուտ չէ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ակնկալում ենք հետևյալ պատասխանը.

«Վերադարձրեք ռամիլ սաֆարովին բանտախուց, որից հետո հանձնեք Հայաստանին: Միայն այդ դեպքում մեր հավաքականը կհաղթի Պորտուգալիային»:

Նշենք, որ վերջին տուրում, եթե Հայաստանի ընտրանին արտագնա խաղում կարողանա հաղթել Պորտուգալիայի հավաքականին, իսկ Հունգարիան զուգահեռ ընթացող խաղում հաղթի Իռլանդիային, ապա հունգարացիները միանգամից կվորակավորվեն ԱԱ-2026-ին։ Վերջին անգամ Հունգարիան աշխարհի առաջնությանը մասնակցել է հեռավոր 1986 թվականին։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Պորտուի «Դրագաո» մարզադաշտում, Երևանի ժամանակով 18:00-ին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more