▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը. Արաբկիր ԲԿ-ի փոխտնօրենը՝ Լիանա Զուրաբյանին

​​​​​​​

Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է ասմունքող Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ` ութ ամսական որդու նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու վերաբերյալ, եւ այս  դեպքի հետ կապված Արաբկի բժշկական կենտրոնի փոխտնօերն Իննա Արիկյանի վերաբերմունքը: Սակայն փոխտնօրենը մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ միջադեպին եւ իր կարծիքն էր հայտնել միայն տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին մեկ հիվանդասենյակում տեղակայելու շուրջ: Իննա Արիկյանը խոստացել էր միջադեպի մանրամասներին տիրապետել, որից հետո միայն խոսել այդ մասին:
Այսօր Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրենը Life.panorama.am-ին հայտնեց, որ արդեն իսկ տեղյակ է մայիսի 4-ի երեկոյան կատարված դեպքի մանրամասներին.
«Ես զրուցել եմ այդ օրվա հերթապահ բժշկուհու հետ, եւ պարզեցի, որ երեխայի մայրիկը` Լիանա Զուրաբյանը, շատ բարձր ձայնով միջանցքում խոսել է, գոռգոռացել, խանգարել մյուս հիվանդ երեխաներին եւ մայրիկներին, եւ այս թվում նաեւ վիրավորել բժշկուհուն` ասելով, որ, եթե իրեն վերեւներից զանգեն, ապա նա կսողար, ինչը, ըստ իս, նորմալ խոսելաձեւ չէ բժշկի հետ: Նա պահանջել է, որպեսզի երեխան կաթիլայինը ստանա բժիշկների սենյակում, ինչը մենք թույլ տալ չենք կարող, դա աննորմալ է»,- նշեց փոխտնօերնն ու շարունակեց.
«Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը, այլեւ ոչ թե սենյակի հարմարավետությունը, նա մեզնից պետք է պահանջեր, որ երեխան բուժվի, այլ ոչ թե կոմֆորտ պայմանների մասին մտածեր, թեեւ առանց պահանջելու էլ փոքրիկը օգնություն կստանար: Ի դեպ` մեզ մոտ երեխան սկսել է ստանալ անհրաժեշտ օգնությունը, սակայն մայրն իր կամքով վերցրել է երեխային ու գնացել»:

Life.panorama.am-ը գրում է.  Արդեն ներկայացրել ենք ասմունքող Լիանա Զուրաբյանի բողոքը` Արաբկիր բժշկական կենտրոնի դեմ` ութ ամսական որդու նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու վերաբերյալ, եւ այս  դեպքի հետ կապված Արաբկի բժշկական կենտրոնի փոխտնօերն Իննա Արիկյանի վերաբերմունքը: Սակայն փոխտնօրենը մեր նախորդ զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղյակ չէ միջադեպին եւ իր կարծիքն էր հայտնել միայն տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին մեկ հիվանդասենյակում տեղակայելու շուրջ: Իննա Արիկյանը խոստացել էր միջադեպի մանրամասներին տիրապետել, որից հետո միայն խոսել այդ մասին:

Այսօր Արաբկիր բժշկական կենտրոնի փոխտնօրենը կայքին հայտնեց, որ արդեն իսկ տեղյակ է մայիսի 4-ի երեկոյան կատարված դեպքի մանրամասներին.

«Ես զրուցել եմ այդ օրվա հերթապահ բժշկուհու հետ, եւ պարզեցի, որ երեխայի մայրիկը` Լիանա Զուրաբյանը, շատ բարձր ձայնով միջանցքում խոսել է, գոռգոռացել, խանգարել մյուս հիվանդ երեխաներին եւ մայրիկներին, եւ այս թվում նաեւ վիրավորել բժշկուհուն` ասելով, որ, եթե իրեն վերեւներից զանգեն, ապա նա կսողար, ինչը, ըստ իս, նորմալ խոսելաձեւ չէ բժշկի հետ: Նա պահանջել է, որպեսզի երեխան կաթիլայինը ստանա բժիշկների սենյակում, ինչը մենք թույլ տալ չենք կարող, դա աննորմալ է»,- նշեց փոխտնօերնն ու շարունակեց.

«Կարծում եմ` մորը պետք է հետաքրքրեր իր երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը, այլեւ ոչ թե սենյակի հարմարավետությունը, նա մեզնից պետք է պահանջեր, որ երեխան բուժվի, այլ ոչ թե կոմֆորտ պայմանների մասին մտածեր, թեեւ առանց պահանջելու էլ փոքրիկը օգնություն կստանար: Ի դեպ` մեզ մոտ երեխան սկսել է ստանալ անհրաժեշտ օգնությունը, սակայն մայրն իր կամքով վերցրել է երեխային ու գնացել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more