▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես մի մեծ գերեզմանոցում է ապրում մեր ազգը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մարդկային աշխարհում, ամենա թանկ բանը՝ մարդու կյանքն է, մարդու իրավունքն ու ազատությունն է։
Հայրենասիրությունը էմոցիոնալ վիճակ է, հայրենասիրության վրա հույս մի դրեք, հայրենասիրությամբ երկիր չեն կառուցում։
Ամեն ինչ սկսվում է մարդուց։ Ցանկացած մարդ,ուզում է ապրել նորմալ կյանքով, նորմալ երկրում։ Թե չե քոքել եք հայրենասիրական երգերն ու ճառերը, հերոս ու դավաճան եք խաղում։ Մի կողմ դրեք էս տերմինալոգիան ու անկեղծ խոսեք մարդու մասին, դա ոչ ամոթ է, ոչ էլ էգոիզմ։
Ի դեպ, լավ ու վատ հայրենիքներ էլ լինում են, լավ հայրենիքում, մարդկանց զգալի մասը լավ, ապագայի հանդեպ հավատով է ապրում, օրենքով պաշտպանված է ապրում։ Իսկ վատ հայրենիքներում, մարդիկ դժբախտ ու անպաշտպան են։ 
Եվ գլուխ չարդուկեք "հայրենիքն ու ծնողներին"չեն ընտրում մանկական երգաշարանով...
Հայրենիքի լավն ու վատը՝ հնությամբ չի որոշվում, պատմությունն էլ հանգիստ թողեք։
Հենց էս էմոցյոնալ աղմուկն անջատենք, կենտրոնանանք ՄԱՐԴՈւ վրա, խնդիրներն ու նպատակները ավելի կհստականան, պարզ և էֆեկտիվ լուծումներ ի հայտ կգան։
Վշտի ծով սարքել, մեջը լողում ենք։ 
Մեռած հերոսներ, մեռած երազանքներ, դավաճաններ ու տխմար աֆորիզմներ։ Էս հերոսը սենց ա ասել, Տիգրան մեծը նենց ա ասել, կարծես մի մեծ գերեզմանոցում է ապրում ազգը, հո դուք գիժ չէք մարդիկ։Սա մասսայական պսիխոզի է նման...
Եվ վերջ ի վերջով, կեղծ է էս ամենը, ֆալշ է...

Արա Արայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more