▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը պետք է բանակցի սեփականատիրոջ հետ

«Սկսած ՀԷՑ-ի սեփականաշնորհումից՝ ոչ արդյունավետ գործիքներ են կիրառվել այս բնագավառում և սրա արդյունքն ու ներկայիս վիճակը  սրա հետևանքն է: Ընդամենը 2 տարի առաջ բոլորիս ներկայացնում էին, որ շուրջ 17-20 % թանկացման պարագայում ամեն ինչ լավ կլինի, ապա  2014թվականին պարզվեց, որ ևս 20%-ով պետք է բարձրացվի, եկավ 2015 թվականը, հենց մտանք տարի, պարզվեց՝ դա էլ քիչ է, և առաջին հրապարակումը, որ եղավ՝ 17 դրամ, այսինքն՝  30% -ով բարձրացման կարիք կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ խոսելով էներգետիկ բնագավառում ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ստեղծված պայմաններում այսօր լուծման կոնկրետ եղանակներ  տնտեսագետը չի տեսնում:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե ՀՀ կենտրոնական բանկը կարո՞ղ է վարկ տրամադրել ՀԷՑ-ին` դիմացը որպես գրավ վերցնելով այդ ընկերության բաժնետոմսերը, Բագրատ Ասատրյանը պատասխանեց, որ  հնարավոր չէ.

«Այս խնդիրը լուծելիս չպետք է ստեղծենք այնպիսի խնդիր, որը լուծում չունի: Օրինակ՝ Կառավարության մասնակցությունը տեսնում եմ.նա պետք է բանակցի սեփականատիրոջ հետ: Մեր ներքին սպառումը մոտավորապես 5 միլիարդ կիլովատ ժամ է, և Կառավարությունը 35 միլիարդի դեֆիցիտ է հայտարարում, ՀԷՑ-ը ուրիշ թվեր է ասում: Նախ պեոտք է աուդիտ անցկացվի ու վճիռ կայացնել»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more