Աշխարհահռչակ թուրք արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված ռազմական իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ եթե Թուրքիայում բախումներն ու ռազմական իրավիճակը շարունակվեն, ապա բոլորի համար շատ ցավալի հետևանքներ կլինեն:
Լրագրողը հարցրել է, թե ինչ է մտածում գրողն այն տարածված կարծիքի մասին, որ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը կապված է AKP (ԱԶԿ-իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-խմբ.) կուսակցության՝ ընտրություններում պարտվելու հետ: Ընտրություններ, որոնք նաև պետք է Էրդողանի առաջ ճանապարհ բացեին դեպի նախագահական համակարգ:
Ի պատասխան՝ Փամուքը նշել է. «Ես հուսով եմ, որ մինչ ընտրությունները խաղաղություն կհաստատվի: Մենք չպետք է խաղաղության համար սպասենք մինչև ընտրություններ: Մինչ այդ դեռ երկու ամիս կա: Եվս երկու ամիս այսպես չպետք է շարունակվի: HDP–ն (ԺԴԿ-քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-խմբ.) հանդես է գալիս խաղաղության պահանջով: Կառավարությունն էլ պետք է խաղաղություն ցանկանա: Կառավարությունը չպետք է կարծի, թե այս պատերազմը կավելացնի իր քվեները»:
Աղբյուր` Ermenihaber
Աշխարհահռչակ թուրք արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված ռազմական իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ եթե Թուրքիայում բախումներն ու ռազմական իրավիճակը շարունակվեն, ապա բոլորի համար շատ ցավալի հետևանքներ կլինեն:
Լրագրողը հարցրել է, թե ինչ է մտածում գրողն այն տարածված կարծիքի մասին, որ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը կապված է AKP (ԱԶԿ-իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-խմբ.) կուսակցության՝ ընտրություններում պարտվելու հետ: Ընտրություններ, որոնք նաև պետք է Էրդողանի առաջ ճանապարհ բացեին դեպի նախագահական համակարգ: Ի պատասխան՝ Փամուքը նշել է. «Ես հուսով եմ, որ մինչ ընտրությունները խաղաղություն կհաստատվի: Մենք չպետք է խաղաղության համար սպասենք մինչև ընտրություններ:
Մինչ այդ դեռ երկու ամիս կա: Եվս երկու ամիս այսպես չպետք է շարունակվի: HDP–ն (ԺԴԿ-քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-խմբ.) հանդես է գալիս խաղաղության պահանջով: Կառավարությունն էլ պետք է խաղաղություն ցանկանա: Կառավարությունը չպետք է կարծի, թե այս պատերազմը կավելացնի իր քվեները»:
Ermenihaber