▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության առաջ պետք է պահանջներ դնել

Կառավարության առաջ պետք է պահանջներ դնել։ Կառավարությունը Գյումրիի դոմիկներում ապրող նորակոչիկների ընտանքիներին պարտավոր է ապահովել բնակարաններով, որպեսզի այդ տղաները հարազատների համար անընդհատ չանհանգստանան։ Երեւի այս պահանջը պետք դնեն պատգամավորները, հասարակական կազմակերպությունները Գյումրիի քաղաքապետը, Պաշտպանության նախարարը։ Այսպես չի լինի, ոչ մի խնդիր չենք կարողանում ձեւակերպել եւ հասնել դրա լուծմանը։ Եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ աղքատ ընտանիքիների զինվորների համար պետք է մտածենք։ Տեղական համանյքները պարտավոր են երկու տարի հոգալ նրանց ընտանիքների ծախսերի մի մասը։ Թե որտեղից են հայթայթելու միջոցները դա արդեն թող մտածի իշխանությունը։ Փողի բազմաթիվ աղբյուրների մասին իրենք քաջատեղյակ են։

 

Էդիկ Բաղդասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more