13 տարի շարունակ ՀՀ իշխանությունները, մասնավորաբար Դավիթ Հարությունյանը, վերջերս Հրայր Թովմասյանը ու էլի մի 20 հոգի պնդել են, որ ընտրություններին մասնակցածների ցուցակները հրապարակել չեն կարող, որ դրանց հրապարակումը անձական գաղտնիքներ է բացահայտում, որ իբր դա մարդու իրավունքների ոտնահարում է, որ Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալիս հրապարակել այդ ցուցակները, ՄԻ Եվրոպական դատարանը կսկսի ՀՀ դեմ վճիռներ կայացնել, եթե քաղաքացիները դիմեն դատարան իրենց տվյալները հրապարակելու դեպքում, ասել են՝ չեն հրապարակելու եւ վերջ, ոչ մի դեպքում չեն հրապարակելու: Ապրիլին Դավիթ Հարությունյանին դեմերս հարցրի՝ բա որ ընտրություններից առաջ մարդկանց անձնական տվյալները հրապարակում եք՝ անձանագիր եւ հասցե, դա խախտում չէ՞, իսկ, որ հրապարակեք մասնակցել են, թե ոչ՝ գաղտնիք է՞, ասաց՝ հա ինչ-որտեղ ճիշտ եք ասում, խախտում ենք ...: Բայց էլի կտրականապես մերժեցին հրապարակել մասնակցածների ցուցակները: 13 տարումմ հազարավո հոդվածներ են գրվել այս մասին, հարյուրավոր ելույթներու ու վեճերում բացատրել ու ապացուցել ենք, որ մասնակցությունը գաղտնիք չէ, ասել են՝ չէ երկու ոտները մի կոշիկ դրած ասել են՝ չէ:
Հիմա լուր ենք առնում, թե իշխանությունը պատրաստվում է հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները:
Ուրեմն հարց հանրապետականներին, Սերժի ռեժիմին, ականավոր օրենսդիր Դավիթ Հարությունյանին, սահմանադիր Հրայր Թովմասյանին, նույնիսկ Գալուստ Ոսկեբերանին, եթե նախորդ երկուսի խելքը հերիք չարեց.-Ասեք հասկանանք, ի՞նչ փոխվեց, որ հիմա կարելի է հրապարակել, Վենետիկի հանձնաժողովն արդեն առաջվա կույսը չէ՞, արդեն ՄԻ ԵՎրոպական դատարանը ասել է, որ ՀՀ դեմ վճիռներ չի կայացնելու՞, մասնակցածների ցուցակները այլեւս անձնական գաղտնիքներ չեն պարունակելու՞: Ասեք՝ ինչու մասնակցածների ցուցակները չեք հրապարակել սկսած 2003 թվականից, ինչու չեք արել բոլոր ընտրություներից հետո, երբ ընդդիմությունները պահանջել են այդ անել, որ ստուգեն, իմանան ինչքան եք լցոնել բացակաների ու հանգուցյալների փոխարեն:
Ոչ էլ պատասխանեք էս հարցին, այսով դուք ապացուցում եք, որ Հայաստանը իշխանություն չունի, Հայաստանում իրենց իշխանության տեղ են դնում մարդիկ, ովքեր զավթել են այն կամ սպասարկում են զավթիչների շահերը, եւ, եթե սերժիկնոցից հրաման իջնի վրեքը, այդ օրենսդիրները կարճ շալվարով ու նունիսկ առանց շալվար գործի կգնան ու օրենք կընդունեն այն մասին, որ պտի գործի գնան մորեմերկ, բացառությամբ իհարկե Գալոսւտ Ոսկեբերանի: