▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կապիկը՝ եթերային իմ լեքսիկոնում, դա նիկոլ փաշինյանն է․․․»․ Իսագուլյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քիչ առաջ ուղարկեցին Գեղամ Մանուկյանի գրառումը, իմ կողմից «Հայաստան» խմբակցության հայտարարության քննադատական խոսքիս վերաբերյալ։

Չեմ ցանկանում անդրադառնալ որոշ գնահատականների, այլապես ընկեր Գեղամն այսօր այլ կարգավիճակ կունենար։ Կապիկը՝ եթերային իմ լեքսիկոնում, դա նիկոլ փաշինյանն է և բոլորը դա շատ լավ գիտեն։ Ինչու են ոմանք իրենց այլ կապիկի հետ համեմատել, չգիտեմ, դա իրենց գործն է։ Հարգարժան ընկեր Գեղամ, մեծագույն ցավով եմ ասում, այսօր Բաքվի բանտում հայ ռազմագերիների հետ գերի են նաև՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը և քո եղբայր՝ Դավիթ Մանուկյանը։ Եվ դո’ւք այդ խնդրի գլխավոր մեղավորին՝ կապիկին, անվստահություն հայտնելու հարցը, որ հենց դու’ք էլ պիտի նախաձեռնեիք, տարբեր անիմաստ պատճառաբանություններով տորպեդահարում եք։ Այստեղ է, որ ես պնդում եմ, որ ձեր խմբակցության հավաքական մտածողությունը զիջում է կապիկի՝ իմա նիկոլ փաշինյանի մտածողությանը։

Հ.Գ. «զուլում», «քյոռ», «բիձա», «մորուք», ընկեր Վահանի կողմից դրված դաշնակցական կեղծանուններ էին, ցավոք սրտի սադրիչներն ու մատնիչները, տարբեր տերերին ծառայողները մնացին ու դեռ գործում են։

Հ.Գ.Գ. Ես իմ խոստումը պահում եմ, աշխատեք չսխալվել, հետևանքները փաստարկված ու ծանր են լինելու»։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր կատարել՝ կից տեսանյութով․ «Քիչ առաջ ուղարկեցին արցախատյացությամբ ու նիկոլական թեզերի պաշտպանությամբ հայտնի մի ալիքով հրճվանքով տարածված կարճ տեսանյութ Գառնիկ Իսաղուլյանի կատարմամբ։
Այսքան տարի տարբեր ստվերային տերերին ծառայած, շատ անգամ մատնիչ, սադրիչ աշխատածին մի բան ասեմ՝ ինքդ ես կապիկ ու կապիկ տերերին ծառած։
Զգույշ... Կրակի հետ ես խաղում, կամ կապիկի պես նռնակը խաղալիք ես համարում։
Սպառնալիք չէ։ Պարզապես՝ քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում է...
Հ.Գ. «զուլում» էիր, մնացիր նույնը, ցավոք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more