▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանսերվայի բանկաների և անվադողերի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն քանի օր է հայերի մի մասը խորհուրդ են տալիս, որ երկրիս սահմանների անվտանգությունը թարմացման կարիք ունեն, որ պետք է կանսերվայի բանկաները և անվադողերը փոխարինել ժամանակակից էլեկտրական, սենսորային, ջերմային և այլ տվիչներով: Միտքը, իհարկե, գովելի է, այն փաստը, որ բոլորս մի մարդու պես անհանգստանում ենք երկրիս զինվորների համար ավելի գովելի է: Բայց հարցը եկեք նայենք նաև մյուս կողմից: Մեր իմացած այդպիսի տեխնիկաների մի մասը չեն համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին և ընդանրապես ապահով չեն, քանի որ կարող են հեշտությամբ չաշխատել, կամ մեկ-մեկ աշխատեն, իսկ սահմանին թեկուզ մեկ վարկյան սարքի անջատումը շատ դաժան կարող է լինել: Մյուս սարքերին շատ հեշտ կարող են կպնել թշնամու խակերները և անջատել ամբողջ համակարգը: Նույնիսկ Երևանի պայմաններում շատ բնակարաններում դրված են անլար անվտանգության համակարգեր և շարքայինից մի քիչ բարձր բնակարանային գողը կարողանում է մի րոպեյում անջատել ամբողջ տան անվտանգությունը՝ հեռախոսի կամ պլանշետի օգնությամբ: Տվյալ պարագայում պետք է ստեղծվեն հատուկ հայկական համակարգեր՝ մեր երկրի կլիմային և աշխարհագրական դիրքին համապատասխան, այլ երկրների արտադրություն տեղադրելը ոչ թե ապահովություն է, այլ ավելի վտանգավոր: Իհարկե, մեր երկրում արտադրվածն էլ 100 տոկոսանոց ապահով չի լինի, քանի որ այն կարող են նույն խակերները անջատել: 
Տվյալ պարագայում պետք է ոչ թե ապրանքի տեսքին նայել, այլ դրա օգտագարությանը: Կանսերվայի բանկաները հնարավոր չի անջատել, դրանք եղանակային պայմաններ չեն ճանաչում: Անվադողերը, որոնց մեջ լցվում է ավազ, ավելի ապահով են իրենց մեջ առնում գնդակները քան ցանկացած էլեկտրական սարք:

 

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more