▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց և տղամարդկանց հարաբերությունների մասին հայ ռեժիսորի ֆիլմը՝ «Կինոտավր»-ի գլխավոր մրցանակակիր

Հայազգի կինոռեժսոր Աննա Մելիքյանի՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին պատմող «Սիրո մասին» ֆիլմը արժանացել է «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա, ուր ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Ամերիկյան Variety ամսագիրը Աննային ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային 10 ռեժիսորների շարքում: Այժմ ղեկավարում է իր հիմնած «Մագնում» պրոդյուսերական կենտրոնը:

Նշենք, որ «Կինոտավր» փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում էր անվանի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more