▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան միլիոնավոր թուրքեր, ովքեր սիրում ու ընդունում են մեզ. Անդրե Սիմոնյան

Life.panorama.am-ը գրում է.

«The Beautified Project» հայկական ռոք խմբի՝ «Ներդաշնակության մեղեդի» ծարգրի մասինL Life.panorama.am-ն ամիսներ առաջ պատմել է: Այս նախագծի գաղափարի հիմքում ընկած է, որ հարեւան երկրները՝ Հայաստանն ու Թուքիան, ունենալով պատմական եւ քաղաքական բարդ խնդիրներ, այսօր ապրեն խաղաղ պայմաններում:

Այս նախագծի շրջանակներում վերջերս հայ եւ թուրք երաժիշտները համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի պերմիերան կայացավ օրերս: Life.panorama.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակ, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը պատմեց, որ մեծ նպատակներ է կապում այս նախագծի հետ.

«Լինելով ռոք երաժիշտ՝ միշտ սիրել եմ Սայաթ Նովայի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Ինձ միշտ հետաքրքրել է Սայաթ Նովայի գործունեությունը, ով տարբեր երկրների մշակույթները փորձել է միախառնել եւ ստեղծել հետաքրքիր ստեղծագործություններ: Նույնն էլ Կոմիտասն է արել. հայտնի է, որ Կոմիտասը ունի 20-ի ավելի թուրքական մշակումներ: Ինձ միշտ նեղացնում է, որ Թուրքիայի հետ քաղաքական եւ պատմական խնդիրները պատճառ են դառնում, որ մեր միջեւ խզված մնան նաեւ մշակութային կապերը, իսկ մեր այս նախագիծը ապացուցեց, որ այդ խնդիրների առկայության հետ մեկտեղ հնարավոր է սովորականհասարակ ու արվեստասեր ժողովուրդները շփվեն միմյանց հետ ու այդ շփումը կարող է օղակ լինել երկու երկրների միջեւ, որոնք միմյանց հետ արդեն մեկդարյա խնդիրներ ունեն»,- զրույցի սկզբում նշեց Անդրե Սիմոնյանն ու պատմեց հայ եւ թուրք երաժիշտներին համախմբած երգի մասին.

««Ներդաշնակության մեղեդի»-ն խաղաղության մասին է, հորդոր է, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել խոսելով եւ հոգատարությամբ, այլ ոչ թե ատելությամբ եւ թշնամությամբ, ի վերջո աշխարհում յուրաքանչյուր խնդիր բանակացությամբ է լուծվում, այլ ոչ թե իրար դեմ պատերազմելով: Թուրք երաժիշտները՝ Բորակ Մալչոկը, Մերթ Էլմասը, Յուրդալ Թոքչանը եւ Գոքսալ Բաքթագիրը, ընդամենը 4 օրով էին Հայաստանում, և այդ ընթացքում պետք է հասցնեինք մշակել երգեր, ձայնագրել «Don't blame me» երգը և նկարահանել տեսահոլովակ, ինչպես նաև ունենալ մեծ համերգ: Ժամանակը շատ կարճ էր, բայց ունեինք նպատակ եւ հասցրեցինք: Տեսահոլովակը հատուկ նպատակով ենք այսպես նկարահանել՝ ցույց տալով համատեղ աշխատանքը, երգի ստեղծման գործնական պրոցեսը: Ես ու Մարիամ Գեւորգյանն ենք զբաղվել տեսահոլովակի ռեժիսորությամբ, կարծում եմ, կարժանանանք հանդիսատեսի համակրանքին: Սրանով մենք մշակութային կապ չենք ստեղծել, այդ կապը դրվել է դեռ 300 տարի առաջ, մենք պարզապես մեծ ծովում մի կաթիլով փորձել ենք վերականգնել այդ կապը. Ես իմ պարտականությունն էի համարում երկրիս խաղաղության համար մի քայլ անել»,- պատմեց երգիչ-երգահանը:

Հայ եւ թուրք երաժիշտների համատեղ աշխատանքն այսքանով չի սահմանափակվի. «Հույս ունեմ, որ այս նախագիծը շարունակություն կունենա, իսկ հնարավոր շարունակության հաջորդ քայլը ամռան սկզբին ներկայացվելիք վավերագրական ֆիլմը կլինի, որտեղ մանրամասն կներկայացվի մեր համագործակցության սկիզբն ու ընթացքը: Պետք է հատուկ շեշտեմ, որ մեր այս նախաձեռնությունը հովանավորել է Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը»,- նշեց Անդրե Սիմոնյանը:

Երաժիշտների այս գաղափարը գուցե շատերը չընդունեն, նման պարագայում քննադատություններից հեռու մնալ դժվար է լինում, բայց այս հարցում երգիչն ունի իր հստակ տեսակետը.

«Եթե մարդկանց նման տրամադրվածությունը չլիներ, ուրեմն նման նախագծի իրականացումն անիմաստ կլիներ: Այսինքն՝ սա արվել է հատուկ այդ մարդկանց ցույց տալու համար, որ ճիշտ է լարված պետությունների միջեւ մշակութային համագործակցությունն ու խնդիրների լուծումը: Ինչ վերաբերվում է քննադատություններին՝ ապա քննադատողներին կասեմ, որ ես ամենահայրենասեր մարդկանցից եմ, ես մի մարդ ոմ, ով իր ընտանիքը թողեց ու եկավ իր հայրենիքում ապրելու եւ աշխատելու, դա արդեն խոսում է իմ հայրենասիրության մասին: Իմ պապիկը Արեւմտյան Հայաստանից էր, այն հողերից, որոնք հիմա Թուրքիայում են գտնվում, նա մի մարդ էր, ով 97 տարեկանում վերադարձավ Հայաստան: Իսկապես ընտանիքս շատ հայրենասեր է, բայց անգամ պապիկս, ով ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ընտանիքի կեսին, ասում էր՝ «Երանի օրերից մի օր մեր բոլոր հարեւանների հետ լուծվեն չարաբաստիկ խնդիրներն ու առաջ անցնենք», նա չէր ընդունում, որ հարեւան երկրները միմյանց հանդեպ թշնամի մնային:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

«The Beautified Project» հայկական ռոք խմբի՝ «Ներդաշնակության մեղեդի» ծարգրի մասինLife.panorama.am-ն ամիսներ առաջ պատմել է: Այս նախագծի գաղափարի հիմքում ընկած է, որ հարեւան երկրները՝ Հայաստանն ու Թուքիան, ունենալով պատմական եւ քաղաքական բարդ խնդիրներ, այսօր ապրեն խաղաղ պայմաններում:

Այս նախագծի շրջանակներում վերջերս հայ եւ թուրք երաժիշտները համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի պերմիերան կայացավ օրերս: Life.panorama.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակ, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը պատմեց, որ մեծ նպատակներ է կապում այս նախագծի հետ.

«Լինելով ռոք երաժիշտ՝ միշտ սիրել եմ Սայաթ Նովայի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Ինձ միշտ հետաքրքրել է Սայաթ Նովայի գործունեությունը, ով տարբեր երկրների մշակույթները փորձել է միախառնել եւ ստեղծել հետաքրքիր ստեղծագործություններ: Նույնն էլ Կոմիտասն է արել. հայտնի է, որ Կոմիտասը ունի 20-ի ավելի թուրքական մշակումներ: Ինձ միշտ նեղացնում է, որ Թուրքիայի հետ քաղաքական եւ պատմական խնդիրները պատճառ են դառնում, որ մեր միջեւ խզված մնան նաեւ մշակութային կապերը, իսկ մեր այս նախագիծը ապացուցեց, որ այդ խնդիրների առկայության հետ մեկտեղ հնարավոր է սովորական,  հասարակ ու արվեստասեր ժողովուրդները շփվեն միմյանց հետ ու այդ շփումը կարող է օղակ լինել երկու երկրների միջեւ, որոնք միմյանց հետ արդեն մեկդարյա խնդիրներ ունեն»,- զրույցի սկզբում նշեց Անդրե Սիմոնյանն ու պատմեց հայ եւ թուրք երաժիշտներին համախմբած երգի մասին.

««Ներդաշնակության մեղեդի»-ն խաղաղության մասին է, հորդոր է, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել խոսելով եւ հոգատարությամբ, այլ ոչ թե ատելությամբ եւ թշնամությամբ, ի վերջո աշխարհում յուրաքանչյուր խնդիր բանակացությամբ է լուծվում, այլ ոչ թե իրար դեմ պատերազմելով: Թուրք երաժիշտները՝ Բորակ Մալչոկը, Մերթ Էլմասը, Յուրդալ Թոքչանը եւ Գոքսալ Բաքթագիրը, ընդամենը 4 օրով էին Հայաստանում, և այդ ընթացքում պետք է հասցնեինք մշակել երգեր, ձայնագրել «Don't blame me» երգը և նկարահանել տեսահոլովակ, ինչպես նաև ունենալ մեծ համերգ: Ժամանակը շատ կարճ էր, բայց ունեինք նպատակ եւ հասցրեցինք: Տեսահոլովակը հատուկ նպատակով ենք այսպես նկարահանել՝ ցույց տալով համատեղ աշխատանքը, երգի ստեղծման գործնական պրոցեսը: Ես ու Մարիամ Գեւորգյանն ենք զբաղվել տեսահոլովակի ռեժիսորությամբ, կարծում եմ, կարժանանանք հանդիսատեսի համակրանքին: Սրանով մենք մշակութային կապ չենք ստեղծել, այդ կապը դրվել է դեռ 300 տարի առաջ, մենք պարզապես մեծ ծովում մի կաթիլով փորձել ենք վերականգնել այդ կապը. Ես իմ պարտականությունն էի համարում երկրիս խաղաղության համար մի քայլ անել»,- պատմեց երգիչ-երգահանը:

Հայ եւ թուրք երաժիշտների համատեղ աշխատանքն այսքանով չի սահմանափակվի. «Հույս ունեմ, որ այս նախագիծը շարունակություն կունենա, իսկ հնարավոր շարունակության հաջորդ քայլը ամռան սկզբին ներկայացվելիք վավերագրական ֆիլմը կլինի, որտեղ մանրամասն կներկայացվի մեր համագործակցության սկիզբն ու ընթացքը: Պետք է հատուկ շեշտեմ, որ մեր այս նախաձեռնությունը հովանավորել է Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը»,- նշեց Անդրե Սիմոնյանը:

Երաժիշտների այս գաղափարը գուցե շատերը չընդունեն, նման պարագայում քննադատություններից հեռու մնալ դժվար է լինում, բայց այս հարցում երգիչն ունի իր հստակ տեսակետը.

«Եթե մարդկանց նման տրամադրվածությունը չլիներ, ուրեմն նման նախագծի իրականացումն անիմաստ կլիներ: Այսինքն՝ սա արվել է հատուկ այդ մարդկանց ցույց տալու համար, որ ճիշտ է լարված պետությունների միջեւ մշակութային համագործակցությունն ու խնդիրների լուծումը: Ինչ վերաբերվում է քննադատություններին՝ ապա քննադատողներին կասեմ, որ ես ամենահայրենասեր մարդկանցից եմ, ես մի մարդ ոմ, ով իր ընտանիքը թողեց ու եկավ իր հայրենիքում ապրելու եւ աշխատելու, դա արդեն խոսում է իմ հայրենասիրության մասին: Իմ պապիկը Արեւմտյան Հայաստանից էր, այն հողերից, որոնք հիմա Թուրքիայում են գտնվում, նա մի մարդ էր, ով 97 տարեկանում վերադարձավ Հայաստան: Իսկապես ընտանիքս շատ հայրենասեր է, բայց անգամ պապիկս, ով ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ընտանիքի կեսին, ասում էր՝ «Երանի օրերից մի օր մեր բոլոր հարեւանների հետ լուծվեն չարաբաստիկ խնդիրներն ու առաջ անցնենք», նա չէր ընդունում, որ հարեւան երկրները միմյանց հանդեպ թշնամի մնային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more