Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երեկ կարդացի, թե ինչպես են ոստիկանության ներկայացուցիչները զգուշացնում ու "30 000" դրամ տուգանքով "սպառնում" վերջին զանգին իրենց շրջանավարտ երեխաներին ավտոյի բանալի տվող պապաներին:Սրա մասին ուզում եմ մի քիչ երկար խոսեմ:
Ուրեմը, նախ ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որ էսքան տարիների ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո, ռիսկ են անում ու իրենց անչափահաս երեխաներին ավտո վստահում: Իրականում, ես էլ եմ հասկանում, որ մեր մոտ դեռ պճնամոլությունը առաջնային տեղ են գրավում ու "պապայի բալա դու պռոբլեմ չունես" ասողների քանակը դեռ չի նվազում, բայց դա հիմնավորում չի:
Ինչքան հիշում եմ, էտ օրը շրջանավարտներից շատ մեկ էլ ոստիկաններն են քաղաքում լինում, այսինքն հնարավոր չի, որ վրիպես ոստիկանի աչքից, բխում է, որ ոնց ուզումա լինի նախդ դու թքելու ես փայտիկին, բայց դե կարևորը դա չի ոչ է էտ 30 հազար դրամը, կարևորը էնա, որ դեռ կան ծնողներ, որ իրենց անվան համար պատրաստ են իրենց երեխաների կյանքը վտանգի տակ դնել ու ավտոն տրամադրել՝ շրջանավարտային կայֆերի համար:
Շատ ափսոսա, որ դեռ մարդիկ կան, որոնք կփորձեն իրենց տղուն դասարանցիների մոտ մաչո հանելու համար ավտոն տան, որ նա ֆռֆռա, էրեխեքին ձեռի հետ ֆռֆռացնի ու բեսամբ վտանգներ ստեղծի իր ու իր ընկերների համար:
Հարգելի շրջանավարտ տղերք ջան՝ իմ արև արդեն վերացելա էն ադաթը, որ վերջին զանգին ավտոյով գալով դուք տղա եք դառնում ու մաչո եք ու ոչ մի աղջկա էլ չես կարա զարմացնես ավտոյով վերջին զանգին գալով, այսինքն զուր հույսեր մի փայփայեք, իսկ եթե լինի աղջիկ, ով ձեզ կսիրի, կամ ձեր մասին կարծիքը կփոխի նրանով, որ դուք ավտոյով էկաք, ուրեմնս թռեքքք էտ աղջիկներից հեռու. նրանք քայլող շառ են:
Հարգելի պապաներ տարվա մեջ գոնե մեկ օր կողք դրեք ձեր հպարտությունը ու մտածեք ձեր բալիկի ապագայի մասին.... ՄԻ ՏՎԵՔ ՄԵՔԵՆԱՅԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ:
Իսկ հիմա երկու խոսք ոստիկանությանը. հարգելիներս խնդրում եմ եղեք ուշադիր, խնդրում եմ չթողեք, որ որևէ մի լավ ծանոթ ունեցող տղա ավտոյով շարունակի ֆռֆռալ....
Իսկ ինչ վերաբերվումա 30000 հազար տուգանքին ինձ թվումա քիչա դա. առանց մտածելու ավտոն տղուն տվող պապան հաստատ 30 հազարն էլ չի ափսոսա, ավելի լավա, ում տանեք պլաշադկա իրա պապային զրկեք 6 ամիս մեքենան վարելու իրավունքից:
Էսքանը: ՏՂեեեեեերք դարը փոխվելա, աղջկան հիմա խելքով ու համեստությամբ ավելի կզարմացնես, իսկ ավտո ունենալով աղջկան էլ չես զարմացնի միշտ հիշեք:
Հ.Գ. Անձամբ ես անվանական խայտառակ եմ անելու էն բոլոր պապաներին ով երեխեքին բանալի տված լինի՝ Անկախ պաշտոնից ու անունից.... ՉԱՆԵՔ ՏԵՆՑ ԲԱՆ... ՀԱՐԱՄ ՉԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ!!!!