a1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս խոսեց նավթի համաշխարհային գների անկումից. «Մեր տնտեսությունը, ըստ էության, մաս է կազմում ՌԴ տնտեսությանը: Ուզում եմ հասկանալ՝ ՌԴ տնտեսության ճգնաժամային պայմաններում ի՞նչ պետք է անենք, քանի որ մեզ մոտ ավելի սուր է լինելու ճգնաժամը: Ես ուզում եմ նաեւ անդրադառնալ միջազգային դիտորդների՝ հանրաքվեի վերաբերյալ գնահատականներին: Նրանք նշել են, որ ՀՀ քաղաքացիները հանրաքվեն ընկալել են որպես Սերժ Սարգսյանի կողմից իր իշխանությունը պահպանելու միջոցառում: Այս ճգնաժամը նաեւ քաղաքական է, տվյալ պարագայում ոչ կայուն քաղաքական իրավիճակ է երկրում ու մեր քաղաքացիները «ոչ» են ասել ոչ լեգիտիմ իշխանություններին: Երբ խորը տնտեսական ճգնաժամ է, ո՞րն է լինելու կառավարության սցենարը, միայն մեկ բա՞ն՝ հրաժարակա՞ն եք տալու, թե այլ բան էլ կա»:
Նրա հարցի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը տեղից ռեպլիկ արեց՝ հայտարարելով. «Հանգստացի, արտահերթ ընտրություններ չկան»: Ամբողջ ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որեւէ կերպ չմիջամտեց Զարուհի Փոստանջյանին: Իսկ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը քաղաքական հարցադրումներին չի կարող արձագանքել. «Եկեք գանք բյուջեի նախագծին: Ձեր ասածները իհարկե վատ հետեւանքներ կունենան տնտեսության վրա, սակայն հիմա պիտի նախագիծը թողնենք ու ձեր սցենարները քննարկենք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում