«Այս հայտարարությունն առաջին անգամ ձեր եթերում եմ անում․ շահագրգիռ անձինք դիմել են ԱՄՆ լիազոր մարմնին՝ ասելով, որ Վարդան Ղուկասյանը 2024 թվականին Հայաստանում մեղադրվել է մանկապղծության մեջ, այնինչ Վարդան Ղուկասյանը 2017 թվականից չի գտնվում Հայաստանում»,- ՕրագիրՆյուզի հետ զրույցում ասել է «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այն, որ Վարդան Ղուկասյանը մեծ համբավ ունի հանրության շրջանում, հանգիստ չի տալիս շատերին։
«Այս հարցում երկու տարբերակ կա․ կա՛մ Վարդան Ղուկասյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնեն, կա՛մ պետք է հաշվի նստեն նրա հետ։ Տարբեր ասեկոսեներ տարածվեցին, վերջինն էլ այն էր, որ նրան մեղադրում են, որ իշխանություններից գումար է վերցրել Գյումրու ընտրություններին չմասնակցելու համար, բայց իրականությունն այլ է, կապված ներգաղթյալների մասին օրենսդրական փոփոխությունների հետ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։