▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կալկուլյատորը» ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել. Հայկ Գեւորգյանը՝ 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու մասին

Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն: Արդեն երկրորդ օրն է գումարել-հանել իմացող մի քանի օգտատերեր «հիմնավոր» հակափաստարկներ են բերում, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը չի կարող լինել 5 միլիոն: Հիմա առաջարկում եմ մի կողմ դնել «կալկուլյատորները» ու ծանոթանալ ընդամենը երկու փաստի հետ:
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հռչակած վերոնշյալ նպատակին եւ հիմնավորել, թե ինչպես կարող է բնակչության թիվը կարճ ժամանակում էապես աճել:
«Փաստ 1. 1948 թվականին, երբ Իսրայելը ստացավ պետության կարգավիճակ, այդ երկրի բնակչությունը 873 հազար էր: 12 տարի անց՝ 1960 թվականին, Իսրայելի բնակչությունը արդեն գերազանցում էր 2 միլիոնը: 1970 թվականին այդ երկրի բնակչությունը արդեն 3 միլիոն էր: 1980 թվականին՝ մոտ 4 միլիոն: 1990 թվականին՝ 5 միլիոն: 2000 թվականին՝ 6.4 միլիոն, 2010 թվականին՝ 7.8 միլիոն…: Այսինքն 30 տարում որեւէ երկրում բնակչության թիվը կարող է կրկնապտկվել ու եռապատկվել եւ դա հիմնականում շնորհիվ զանգվածային ներգաղթի: Ընդ որում դա մի երկիր է, որը շրջապատված է թշնամիներով եւ պերմանենտ պատերազմների մեջ է եղել: Եթե դա հնարավոր է որեւէ երկրում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում:
Փաստ 2. 2018 թվականին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանողների թիվը 15 հազար 300-ով ավելին է եղել Հայաստանից մեկնողների թվից: Մինչ այդ, մասնավորապես 2017 թվականին մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 26 հազար 800-ով, 2016 թվականին՝ 48 հազար 100-ով, 2015 թվականին՝ 43 հազար 400 ով եւ այլն եւ այսպես շարունակ:
«Կալկուլյատորը» ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել»,- եզրափակել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more