▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Վերջինս նշեց, որ Կոտայքի ՁՊՎ-ում հանդիպել են Արշակ Սադոյանի որդուն, ով ասել է, որ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս, սիկ երեկ ՁՊՎ-ից նրան տեղափոխել են դատարան և կալանավորել:

Արշակ Սադոյանն էլ նշեց, որ իր որդու դեպքն արտառոց է, որևէ փաստ չունեն : Սադոյանի խոսքով՝ չնայած իրեն խոստացել էին, որ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին: «Բացարձակ անօրինականութուններ են լինում»,- ասաց Արշակ Սադոյանը և ներկայացրեց մանրամասները. 8-9 հոգով գնացել են իրենց տուն, ներկայացրել են խուզարկություն կատարելու որոշում, նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Ըստ Արշակ Սադոյանի՝ իր համակարգիչն առգրավվել են: Խուզարկվել է նաև որդու ավտոմքենան: Հավելենք, որ գրավի միջնորդությունը ևս մերժվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more