▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորը չի կարողանում քայլել ու խոսել, իսկ տեղեկանքով առողջ է.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Շուրջ երեք տարի քրեական գործում որպես ամբաստանյալ ներգրավված և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին այսօր հայտարարեց Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը։

«Հրաչյա Գևորգյանը տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 15 օր պառկելուց հետո հետ են բերել Դատապարտյալների հիվանդանոց, իսկ հիմա արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նա այսօր չի կարողանում քայլել, չի կարողանում խոսել, նրան խցակից տղաներն են տուալետ տանում»,- նշում է Վեզիրյանը։ Գևորգյանի առողջական վիճակի մասին Ասոցիացիան տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակ, իսկ ՔԿ վարչության թեժ գծին ահազանգին էլ պատասխան է տրվել, որ Հրաչյա Գևորգյանը առողջ է։

Շուրջ երեք տարի քրեական գործում որպես ամբաստանյալ ներգրավված և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին այսօր հայտարարեց Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը։
«Հրաչյա Գևորգյանը տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 15 օր պառկելուց հետո հետ են բերել Դատապարտյալների հիվանդանոց, իսկ հիմա արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նա այսօր չի կարողանում քայլել, չի կարողանում խոսել, նրան խցակից տղաներն են տուալետ տանում»,- նշում է Վեզիրյանը։
Գևորգյանի առողջական վիճակի մասին Ասոցիացիան տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակ, իսկ ՔԿ վարչության թեժ գծին ահազանգին էլ պատասխան է տրվել, որ Հրաչյա Գևորգյանը առողջ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more