Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում «Ամբաստանյալ ղեկավարը» վերնագրով հոդվածում տեղ գտած անճշտության վերաբերյալ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է.
Հոդվածում նշված անձը՝ Գուրգեն Պողոսյանը, հանդիսացել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման ռեգիստր և 2015 թվականի օգոստոսի 2-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գուրգեն Պողոսյանը երբևէ չի զբաղեցրել կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Հավելենք, որ հոդվածում տեղ գտած անճշտությունները խմբագրության կողմից ուղղվել են:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ