▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա մեկ անձ, ում ժողովուրդը ցանկանում է տեսնել որպես երկրի վարչապետ

-ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը ստեղծել են Սովետական Միությանը նմանվող իրավիճակ: Կուսակցությունն իր Կենտկոմով ընտրում էր առաջին քարտուղարին, որն ավտոմատ դառնում էր պետության ղեկավար: Սերժ Սարգսյանն ասում էր, թե ոչ ոք իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, իրոք այդպես է: Ինքը խոսում էր իր կուսակից 60 պատգամավորի անունից: Իսկ հիմա կա մեկ անձ, ում ժողովուրդը ցանկանում է տեսնել որպես երկրի վարչապետ, բայց Սահմանադրությունը սրա լուծումը չի տալիս: Եթե լիներ նախագահական համակարգ, ապա գործող նախագահը հրաժարական կտար, 40 օրվա ընթացքում նախագահական նոր ընտություններ կլինեին: Այդ ընթացքում Կառավարությունը կաշխատեր, ոչ մի կապ չէր ունենա քաղաքական իրադարձությունների հետ: Բայց, քանի որ ամեն ինչ արեցին, որ սուպեր վարչապետ լիներ, նա գնաց ու ստեղծվեց սահմանադրական ճգնաժամ: Մինչև ԱԺ ընտրությունները հայ ժողովուրդը պետք է  վարչապետ ունենա, չի կարող լինել այլ  մարդ, բացի Նիկոլ Փաշինյանից: Կապ չունի կո՞ղմ ենք, թե` ոչ: Այսպիսին է ՀՀ-ում մթնոլորտը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more