Ավելորդ է կարծում եմ խոսել շարժման անկազմակերպվածության վերաբերյալ, որը ինչ-որ տեղ ունի նաև օբյեկտիվ բացատրություն՝ համակարգող խմբի անփորձություն, ոչ հստակ ձևավորված օրակարգի բացակայություն, իրավիճակի ոչ սթափ գնահատում և այլն: Սա հատկապես երեկ երևաց, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանում էս պահին իրոք պրոցես է ընթանում (էստեղ 2 կարծիք լինել չի կարող) ,ապա դժվար է ասել թե այն ինչ ավարտ կունենա: Փաստորեն ունենք էսպիսի իրավիճակ՝
1. կա բավականին ստվար ռադիկալ զանգված,ովքեր պատրաստ են ելնել պայքարի,ընդ որում իր առջև դնելով ամենաբարդ ու ռիսկային խնդիրներ`սակայն վերջիններս իրենց բազմամարդությունն ու վճռականությունը ապահավում են առանց հստակ ընդգծված առաջնորդի: այսինքն կա ժողովուրդ, բայց չկա առաջնորդ: Եվ կարծես սա դառնում է շարժման հիմնական կոնցեպտը՝հանկարծ ու հանկարծ եղած քաղաքական գործիչներից կամ քաղաքական ուժերից մեկը չփորձի իր վրա վերցնի նախաձեռնությունը՝թեպետ էլի ինչ-որ չափով քիչ թե շատ ընդունելի թեկնածուն,պատգամավորը և պարզապես քաղաքական ֆիգուրը ոնց հասկացա երեկ ամբողջ գիշեր էնտեղ անց կացնելուց հետո,տակավին մնումա Նիկոլ Փաշինյանը ցուցարարների համար: Բայց կրկնում եմ,նրա հանդեպ էլ չկա միանշանակ դիրքորոշում ըստ իս:
2. Գնալ թե չգնալ Սերժ Սարգսյանի մոտ,այս էր խնդիրը: Գնալու դեպքում,թեկուզ միայն այո կամ ոչ լսելու պարագայում,այսպես ասած իրավիճակը հղի էր ապակայունացման լուրջ վտանգով: Մի կողմից առկա էր նորից ծեծուջարդի ենթարկվելու վտանգը,իսկ մյուս կողմից Բաղրամյան 26 գնալու որոշումը ակնհայտ չէր արտահայտում մասսայի տրամադրությունը, որոնք երեկ ակնհայտ եկել էին ավելի ռադիկալ քայլերի (եզրակացությունները թողնում եմ ձեզ): Այսինքն եթե թեկուզ Սարգսյանի մոտ գնալու որոշումը ճիշտ էր,միևնույննա լեգիտիմ համարվել այդ պահին չէր կարող:
3. Ընդդիմադիր պատգամավորների,մշակույթ շու-բիզնեսի ներկայացուցիչների հայտնվելը հրապարակում իշխանության մեջ միգուցե առաջացրեց մտավախություն,չլինի թե... այսինքն րոպեական էյֆորիայի տակ,կարող էր փոխվել նախօորոք սահմանված պահանջն ու վերածվեր ավելի մասշտաբային միջոցառման: Այդ իսկ պատճառով Արմեն Աշոտյանի գործուղումը Բաղրամյան պողոտա կարծում եմ կապված էր նաև սրա հետ: Աշոտյանը թեկուզ իր համար տհաճ մթնոլորտում,կարծում եմ,հասկացավ տրամադրությունները,հսկայական էներգետիկան,ինչից հետո իշխանությունը արեց հետևություն այս անգամ ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ: գրագետ գործեցին նաև ներկա գտնվող պատգամավորները զերծ մնալով կտրուկ մեկնաբանություններից:
Ամեն դեպքում,ամենամեծ խնդիրը մնում է ներքին ինքնակազմակերպման հարցը: Միգուցե կան մարդիկ,որոնց համար սա աստեղային ժամ է,ինքնահաստատվելու,որոշում կայացնելու, քաղաքական հետագա կարիերայի համար պարարտ հող ստեղծելու համար: Սակայն,քանի որ մեծ են նաև շարժումը գլխավորող ընկերներիս թիվը (անձամբ ես ընդամնը գործին միացող եմ) ,շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել պատասխանատվությունը, քանի որ յուրաքանչյուր որոշում ընդունելու և նրա ձախողված լինելու պարագայում պատասխանատվության խնդիր է առաջանում:
Մեկ էլ մի բան,սիրելի հայրենակիցներ,կրկնում եմ,անկախ իր վերջնական արդյունքից, Հայաստանում այսօր պրոցես է ընդանում, ինչի վառ ապացուցյը ռուսական,միջազգային մամուլի արձագանքներն են Երևանում տեղի ունեցող գործընթացներին: Ավելորդ տեղը մի անլրջացրեք էս ամեն ինչը,ջրցան մեքենաների տակ պաչվել, նեղ մաջալին ինստագրամում նկար դնել,տնից լացել,թե վայ էս ինչ էղավ կամ ձեր ցավը տանեմ, ապրեք դուք: Գալիս եք, եկեք, չեք գալիս, Աստված ձեզ պահի, մեկնաբանությունները պահեք ձեզ: